Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` Միգրացիայի դեպարտամենտի հետ համատեղ, Վրաստանից արտաքսել է 22 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին գրում է վրացական aliq.ge-ն։
«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ






