Վրաստանի իրավապահների շրջանում կա 32 վիրավոր, ձերբակալվել է 5 անձ

5 Հոկտեմբերի, 2025

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ընդդիմադիրների ձերբակալության մասին՝ պետական ​​հեղաշրջման և կառավարության տապալման կոչերի համար։

Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքը սկսվել է շաբաթ երեկոյան՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը։ Ցուցարարները սկզբում հավաքվել են Ազատության հրապարակում, իսկ մի մասը շարժվել է դեպի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայր։ Ցուցարարները ճեղքել են նստավայրի դիմաց տեղադրված երկաթե արգելապատնեշները։ Հատուկ նշանակության ուժերը նրանց դուրս են մղել՝ օգտագործելով արցունքաբեր գաղ և ջրցան մեքենաներ։

«Այս հանցագործությունները նախատեսում են մինչև ինը տարվա ազատազրկում։ Իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված ապացույցների, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերի համաձայն՝ պարզվել է, որ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները բռնության կոչեր են հնչեցրել… Նրանք մեղադրվում են պետական ​​իշխանությունը տապալելու կոչերի, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու մեջ», -ասվում է հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ ձերբակալվել են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...