«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ «Փաստ»

13 Փետրվարի, 2026

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը ոչ միայն կազմակերպչածթկան առումով տպավորիչ էր, այլև քաղաքական իմաստով՝ խորհրդանշական։ Միջոցառումը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ լեցուն դահլիճում։

Ակնհայտ էր՝ ձևավորվում է մի ուժ, որը հավակնում է դառնալ ոչ թե հերթական ընդդիմադիր նախագիծ, այլ համակարգային այլընտրանք։

Շնորհանդեսի առանցքային ուղերձը պարզ էր․ կուսակցությունը փորձում է ներկայանալ որպես երրորդ ճանապարհ՝ հեռու թե՛ նախկին իշխանությունների բեռից, թե՛ գործող իշխանության ձախողումներից։ Կուսակցության նախագահ ընտրված Սամվել Կարապետյանը հանդես եկավ ոչ միայն քաղաքական, այլև արժեքային օրակարգով՝ շեշտադրելով տնտեսական վերականգնումը, աշխատատեղերի ստեղծումը, փոքր բիզնեսի ազատագրումը հարկային ճնշումներից և սոցիալական արդարության վերականգնումը։

Այս ձևակերպումները նոր չեն հայկական քաղաքական դաշտում, սակայն դրանց մատուցման ձևը տարբերվում էր․ խոսքը կառուցված էր ոչ թե հակադրության, այլ լուծումների տրամաբանությամբ։

Երեկվա ամենաքննարկվող դրվագը Սամվել Կարապետյանի արհեստական բանականությամբ պատրաստված ուղերձն էր։

Սա առաջին դեպքն էր հայաստանյան քաղաքական իրականության մեջ, երբ թվային տեխնոլոգիան կիրառվեց ոչ թե զուտ դիզայներական նպատակներով, այլ որպես հաղորդակցության այլընտրանքային գործիք։ Համաշխարհային պատմության մեջ սա առաջին արհեստական բանականությամբ ստեղծված քաղաքական ելույթն էր։

Թվային դարաշրջանում սա լավ մեսիջ էր երիտասարդ ընտրազանգվածին և բիզնես համայնքին։

Միջոցառումից գրեթե անմիջապես հետո սոցիալական հարթակներում սկսվեցին իշխանական շրջանակների խուճապահար գրառումները։ Նրանք ակամա ընդունում էին, որ դաշտում ձևավորվում է ռեսուրսային և կազմակերպչական լուրջ խաղացող։

Խուճապի գլխավոր պատճառը, ըստ քաղաքական դիտորդների, երեք գործոնն է մարդկային ռեսուրսների մեծ մասնակցությունը, կազմակերպչական բարձր մակարդակը, տնտեսական օրակարգի հստակությունը։

Իշխանությունը սովոր է աշխատել բևեռացված միջավայրում՝ «նախկիններ» ընդդեմ «ներկաների» տրամաբանությամբ։ «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է կոտրել այդ մոդելը՝ առաջարկելով նոր հարթություն։ Իսկ ցանկացած նոր հարթություն գործող համակարգի համար մահացու ռիսկ է։

Հայաստանի քաղաքական իրականությունը վերջին տարիներին եղել է բարձր լարվածության և ցածր վստահության փուլում։ Հանրության մի զգալի հատված հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ ավանդական ընդդիմությունից։

Այս պայմաններում նոր ուժի հայտնվելը, որն ունի մարզային, կազմակերպչական և հաղորդակցական ահռելի ռեսուրս, կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը առաջիկա ընտրական գործընթացներում։

Երեկվա շնորհանդեսը պարզապես քաղաքական միջոցառում չէր։ Այն ուժի ցուցադրություն էր՝ կազմակերպչական, գաղափարական և տեխնոլոգիական մակարդակներում։

Սամվել Կարապետյանի արհեստական բանականությամբ ուղերձը դարձավ խորհրդանիշ՝ ցույց տալով, որ քաղաքական պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Իսկ իշխանական խուճապահար արձագանքները փաստում են մեկ բան․ քաղաքական դաշտում սկսվում է վերադասավորում։

«Ուժեղ Հայաստան»-ը երեկ հայտարարեց իր գոյության մասին ոչ միայն խոսքով, այլ՝ մասշտաբով։ Իսկ հայաստանյան քաղաքական իրականության մեջ մասշտաբը հաճախ արդեն կես հաղթանակ է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան

Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան

Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը պարբերաբար խախտում է խորհրդարանի կանոնակարգը և խտրական վերաբերմունք է ցուցաբերում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն...

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն: Նշենք, որ առ...

Պառակտումը այս պետության հիմքերին դրված ական է․ և դուք դրա հովանավորն եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին 

«Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում դեռևս կան ազնիվ մարդիկ, իսկ կա կոնկրետ անուն-ազգանունով այսօր գործող դեսպան, նա կարող է հավաստիացնել, որ իմ աշխատանքից ազատման դիմումը գրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, և...

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածն ամբողջությամբ. «Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ...

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...