Ուրացումը պոզով ու պոչո՞վ է լինում․ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը Փաշինյանի այս ելույթը չի՞ լսել

25 Ապրիլի, 2025

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը այսօր՝ ապրիլի 25-ին հայտարարեց, թե ընդդիմությունն ուռճացնում է ցեղասպանության ուրացման դեպքերը։

«Երբևիցե տեսել ե՞ք Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկին, որն ուրացել է Հայոց ցեղասպանությունը, ուրացել է վերջինիս որակումը։ Ես երբեք չեմ տեսել որևեիցե մարդու ՀՀ-ում, որ ուրացել է Հայոց ցեղասպանությունը։ Պարզ է, չէ՞, որ քրեական գործեր էլ չեն հարուցվել դրա հետ կապված»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք՝ այս տարի՝ հունվարի 24-ին, Շվեյցարիա այցելած Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ հանդիպմանը ասաց․ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք մենք դա ընկալել։ Ո՞նց է եղել, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել և ոնց է եղել, որ 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, էս մենք պե՞տք ա հասկանանք, թե՞ չպետք ա հասկանանք։ Էս թեմաներին պե՞տք ա հարաբերվենք, թե՞ չպետք ա հարաբերվենք»։

Ի՞նչ կասեր Վլադիմիր Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, եթե չլիներ ՔՊ-ական պատգամավոր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...