Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Թրամփը փակված է համարում. Լավրով

8 Սեպտեմբերի, 2026

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ քննարկումների հիմքում ընկած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհնարինության վերաբերյալ։

Լավրովը դա ասել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցը համարում է փակված։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր շփումներում ամերիկյան կողմը ելնում է իրավիճակի տեղում առկա իրողություններից։ Նրա գնահատմամբ՝ դա դրական արձագանք է առաջացնում Մոսկվայում և պատրաստակամություն՝ շարունակելու երկխոսությունը։

Լավրովը նաև նշել է, որ չի ցանկանում շահարկումներ անել այն մասին, թե իբր Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա ինչ-որ առաջարկներ են «բերել» և այնուհետև «տարել Կիև»։

Նմանատիպ նյութեր

Հունգարիան ռուս դիվանագետների է արտաքսում  երկրից

Հունգարիան ռուս դիվանագետների է արտաքսում երկրից

Հունգարիան որոշել է արտաքսել 10 ռուս դիվանագետի։ Որոշման մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը․ գրում է rbc.ru-ն։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և տեղեկացվել, որ ռուսական առաքելության 10...

Փաշինյանը հեղափոխություն չի ուզում․ ինքն այնքան կարմիր գծեր է հատել և այնքան կյանքեր կործանել․ Քոչարյան

  «Ժողովո՛ւրդ, եթե մարդ հոգնած լիներ իշխանությունից, չէ՛ր կեղծի ընտրությունները։ «Բարգավաճ Հայաստանին» ձայն տված գրեթե 60 000 հոգու ձայնը չէ՛ր գողանա, որպեսզի ունենար երեք մանդատ ավելի և խորհրդարանում ունենար երեք հինգերորդը։ Չէ՛ր...

Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվել

Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվել

Սեպտեմբերի 8-ին` ժամը 10։11-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ...

Տեր-Եսայանի ծեծի գործը հետաքննության փուլում է. մեղադրյալներ չկան. «Փաստինֆո»

Տեր-Եսայանի ծեծի գործը հետաքննության փուլում է. մեղադրյալներ չկան. «Փաստինֆո»

Երևանի ավագանու ըննդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանի ծեծի գործը հետաքննության փուլում է, մեղադրյալներ չկան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Տեր-Եսայանը՝ ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ միայն ինքն է տուժող ճանաչվել, սակայն տեղյակ չէ, թե մյուս կողմը...

Եթե մեր նպատակը պարզապես «կոմֆորտ կյանք» ունենալը լիներ, վստահաբար այս ամենի մեջ չէինք լինի․ Լևոն Քոչարյան

«Կատարյալ անհեթեթություն են այն մեղադրանքները, որոնք կան։ Ըստ երևույթին, մեղադրանքի հիմքում, այո՛, այն է, որ Կառավարության որոշում է վավերացվել։ Իր մասով, գոնե, ուրիշ մեղադրանք չկա։ Ու նույնիսկ հետո, երբ ասում են՝ այդ Կառավարության...