Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում․ Հայկ Դեմոյան

10 Ապրիլի, 2026

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում, գրում է Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի: Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար:

Այս տեսարանը ստացվել է քրեական պատասխանատվության ենթակա գործողության արդյունքում: Փաստերն ու ապացույցներն անհամեմատ շատ են ու անհերքելի:

Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը:

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ, որ պատիվ ու արժանապատվություն կունենա ու ընթացք կտա այդ քրեական գործին…»,- գրել է Հայկ Դեմոյանը։

Նմանատիպ նյութեր

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին

Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին,...

Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին

Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հասցված հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է...

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում, մասնավորապես` Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված  հետադարձի տեղը կապամոնտաժվի: Այս մասին հայտնում են Երևանի...

ԽՍՀՄ-ում իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել. Միհրան Շահզադեյան

«Խորհրդային Միությունում իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել։ Այդպիսի կարգավիճակ սահմանող կամ նույնիսկ «անկլավ» եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։ Նման ակտ հնարավոր չէ գտնել ո՛չ ԽՍՀՄ սահմանադրություններում,...

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

«ՓաստԻնֆո»-ն գրում է․ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ ԿԿՀ-ն, հիշեցնենք, տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել...