Մեզ անհայտ Վլադիմիրը. Դեմոյան

13 Հունվարի, 2026

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«Մեզ անհայտ Վլադիմիրը

Մի շարք ծանր քրեորեն պատժելի հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Վլադիմիր Վարդանյանն այսօր որոշել է պատասխանել Վլադիմիր Սոլովյովին, այն էլ ռուսերենով` համեմված գրական-գեղարվեստական երեկոյի ժանրին հարիր մեջբերումներով: Վլադիմիրը այն նույն Վլադիմիրն է, ով հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, ոչ մի անգամ ջանք չի գործադրել, որպեսզի հարուցված մի շարք քրեական գործեր մտնեն դատաքննության փուլ ու բացահայտվեն հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, պատժվեն նախկին և ներկա շատ հայտնի պաշտոնյաներ:

Վլադիմիրի վախը շատ պարզ է. կարող է հանկարծ իր անունը ևս շրջանառվի որպես հանցագործ ու հանցակից ու այդ դեպքում ոչ մի երգ ու բանաստեղծություն իրեն չի փրկի:

Առայժմ Ազգային ժողովի ճաղավանդակի հետևում շաղակրատող Վլադիմիրը իր համակիրներին ու հանցակիցներին երբեք էլ չի բացատրի, թե ինչու՞ Սոլովյովն օրը ցերեկով այդպիսի հայտարարություն արեց և ո՞րն էր դրա խորքային նպատակը: Շրիշակի մակարդակի իջած թավշուկների իշխանության հեղինակությունը լուրջ արդարացումների, թեմաների ու դրանց քննարկման համատեքստի շեշտակի փոփոխության կարիք ուներ` եկեղեցու դեմ անփառունակ արշավներից հետո: Դե հետո չմոռանանք, որ 12 մլն է հատկացվել հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, բա ոնց փոխանցումներով չխաղանք, պասերով, պասերով: Հիմա փոխանցումը ստացել ես ու անցել ես գործի, իսկ մենք էլ միամիտ ենք ու չենք հասկանում, որ ընդամենը լծվել ես շատ էժան ու պարզունակ տեղեկատվական-քարոզչական օպերացիա սպասարկելու գործին:

Հիմա հարց. ու՞ր էիր կորել, Վլադիմիր, երբ քո թիմակիցները Հայոց ցեղասպանության պատմական փաստն էին ժխտում, որտե՞ղ էր քո ճամարտակող լեզուն, երբ շեֆդ հայտարարում էր, որ պայմանավորվել է Ալիևի հետ արցախահայության դեմ իրագործված էթնիկ զտումը որպես հարցի լուծում տեսնել: Հաաա, երևի զբաղված ես նոր Սահմանադրության տեքստի մշակումներով, այն տեքստի, որը պետք է գոհացնի Իլհամին: Գոնե վերընթերցում ես 10-15 տարի առաջ գրված քո հոդվածները Սահմանադրության ու 1990 թվականի Անկախության հռչակագրի սահմանադրականության թեմաներով, թե՞ գրածներդ էլ ես ուրացել: Հիմա դու գիտնական իրավաբան ես, թե՞ պատեհապաշտ դզող-փչող…

Վովա-Վլադիմիր, քանի կոպեկ արժի քո իրավաբանական գիտելիքներն ու Հայոց ցեղասպանության թանգարանում անցկացրած ասպիրանտական տարիներդ, երբ քո ներկայությամբ կոծկում ես Ծիծեռնակաբերդում գրանցված մի շարք քրեորեն պատժելի հանցագործություններ, այդ թվում` հազվագյուտ գրքերի գողություն, փողերի լվացում, իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, աշխատավարձի յուրացում, խոշոր գումարների հափշտակում, ինչպես նաև առանց հաստատված նախագծի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիստական գործողությունների իրականացում:

Կարող ես քեզ հավանություն տված մի քանի հազար հոգու խաբես, բայց ինչ չես խաբի Վլադիմիր ու չես փախչի արդարադատությունից, որը սարերի հետևում չի, իսկ հարմար ճաղավանդակ քեզ ու քո նմանների համար անպայման կճարենք, անհոգ եղիր…

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...