Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

16 Հունվարի, 2026

2025 թվականի դեկտեմբերի վերջին ստորև մեջբերվող միջնորդությունը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:

Կարելի է արձանագրել, որ ՀՀ դատաիրավական պրակտիկայում, ստեղծվում է կարևոր մի նախադեպ՝ գործադիրի կողմից դատաիրավական համակարգի վրա բացահայտ ճնշում գործադրելու, դատավորներին ստորացնելու և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից հակասահմանադրական գործողությունները կանխելու ուղղությամբ:

ՀԱՂՈՐԴՈՒՄ-ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով գործադիր իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ներկայիս իշխանությունների հովանավորությունը վայելող ևս երկու անձանց կողմից իմ դեմ ներկայացված հայցադիմումների աննախադեպությունը, ստիպված դիմում եմ Ձեզ՝ քաղաքացիական գործերը վարույթ ընդունելու, դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու ընթացքում հետևյալ պարտադիր նախապայմանները շրջանառելու առաջարկությամբ: Այսպես․

1․ Վերոնշյալ պաշտոնյաններն ուղղակի փոխկապակցված են ՀՀ վարչապետի պաշտոնը հակասահմանադրական ճանապարհով զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի պարտադիր եմ համարում, որ գործը վարույթ ընդունած դատավորները, դատական նիստեր նշանակելուց առաջ, տողերիս հեղինակին գրավոր տեղեկանք ներկայացնեն առ այն, որ իրենք չեն հանդիսանում «վնգստացող դատավորներ» և որ դատավորների հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված նման բնութագրումը նսեմացնում ու ստորացնում է դատավորների պատիվն ու ինքնասիրությունը:

2․ Գործը վարույթ ընդունած դատավորը պարտավոր է խտասկավառակի վրա ներկայացնել առանձին տեսագրություն, որով կհավաստիացնի, որ ինքը չի հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարող դատավոր և որ վերջինիս կողմից «կա՞ արդյոք Հայաստանում դատավոր, ով չի կատարի իմ հանձնարարությունը» բովանդակությամբ արտահայտությունը հակաօրինական է և դատապարտելի: Հակառակ պարագայում կնշանակի, որ գործ ենք ունենալու կանխորոշված վճռով շինծու դատաքննությունների հետ, որն իրագործվելու է գործադիր իշխանության կողմից դատաիրավական համակարգի վրա կիրառվող ճնշումների արատավոր գործելաոճին ու ընտրովի արդարադատության ոգուն համահունչ:

3․ Դատավորները պարտավոր են որպես վկաներ դատարան հրավիրել «Կառավարությունը` ես եմ» արտահայտության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայցադիմումներ ներկայացրած Վլադիմիր Վարդանյանին, Արարատ Միրզոյանին ու Ժաննա Անդրեասյանին, քանի որ 2021 թվականին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում վերջիններիս կողմից հնարավոր հանցագործությունների մասին իմ ցուցմունքներում ներկայացված փաստերն ուղղակիորեն փոխկապակցված են հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

4․ Սույն հաղորդումը վերաբերում է առաջին ատյանի դատավորներ Արտուշ Ավագյանին (ԵԴ2/10296/02/25), Անի Միքայելյանին (ԵԴ2/12487/02/25), Սարգիս Երիցյանին (ԵԴ2/10319/02/25) և Դանիել Մխեյանին (ԵԴ2/4385/02/25):

Հաշվի առնելով, որ հայցադիմումներ ներկայացրած Արարատ Միրզոյանը, Ժաննա Անդրեասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Սուրեն Մանուկյանը որևէ կերպ չեն հակադրվել Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտած, Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ ցեղասպանական գործողություններ կատարելու մեջ ինքնախոստովանանք կատարած Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինիս կողմից արված հակասահմանադրական հայտարարությունները վերոնշյալ դատավորների կողմից չեն արժանացել իրավաքաղաքական գնահատականների, հետևաբար, ցանկացած դատական որոշում ու վճիռ ԱՌ ՈՉԻՆՉ է համարվելու և դիտարկվելու է որպես ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ գործադիրի կողմից իրականացված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության իրականացման մեջ:

Նշեմ նաև, որ 2006-2019 թթ. հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, իմ գործունեությունն ուղղված է եղել այդ հանցագործության գիտական ուսումնասիրության, միջազգային ճանաչմանն ու ծանրագույն հետևանքների հանրահռչակմանը և իմ այդ գործունեությունը համապատասխանել է ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենքներին:

Միաժամանակ հայտնում եմ, որ դատավորներին պատանդի ու կատարածուի դեր վերագրող գործադիր իշխանության կողմից իրագործվող բռնաճնշումներից ու կամայականություններից պաշտպանելու համար, պատրաստ եմ ստանձնել դատավորների իրավունքների պաշտպանի դերը:

Լրացուցիչ հայտնում եմ նաև, որ 2007 թ. և 2021 թ. գողությունների ու հափշտակումների փաստերով հարուցված քրեական գործերը տակավին չեն մտել դատաքննության փուլ և չի հանրայնացվել այդ քրեական գործերի շրջանակում հարցաքննված անձանց ցուցմունքները, այլ կերպ ասած, մինչ օրս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հասցված ոչ մի նյութական ու ֆինանսական վնաս չի փոխհատուցվել:

Հարգանքով՝

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր

Նմանատիպ նյութեր

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...