Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»

18 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սարսափած է հունիսի 7-ի ընտրությունների սպասվող արդյունքներից: Նա հիանալի հասկանում է, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, մեծ առավելությամբ հաղթում են: Ուստի, ջղաձիգ գոռգոռոցներից զատ, նա նորից ակտիվացրել է իրավապահ ռեպրեսիվ համակարգն ընդդեմ հայ ժողովրդի:

Այն, ինչ կատարվում է այս օրերին, դրա վկայություններից մեկն է:

Մի կողմից՝ հրապարակվում են ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ, որոնց ձեռք բերման օրինականությունը խիստ կասկածելի է, շինծու քրեական վարույթներ են նախաձեռնվում, մյուս կողմից՝ տեռորի են ենթարկվում խաղաղ ակցիա իրականացնող հայ մարդիկ:
Մասնավորաբար, մինչ ամբողջ մայրաքաղաքը խցանումների մեջ է, իսկ պարեկներ չկան՝ դրանք կարգավորելու համար, մինչ վթարներն ու ՃԵ կանոնների խախտումներն անընդհատ ավելանում են՝ երկրի ճանապարհները դարձնելով փորձանքի ասպարեզ, մինչ աճում են հանցագործությունները, Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ էր լցրել Թբիլիսյան խճուղի՝ Հակակոռուպցիոն դատարանի շրջակայք (լրագրողները մոտ 40 միայն «գազել» էին հաշվել): Հիշեցնենք, որ այստեղ ընթանում էր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, և նրա հազարավոր աջակիցներ դատարանի բակում էին: Քանի որ նրանց քանակը չափազանց շատ էր, բավական թվով մարդիկ նաև Թբիլիսյան խճուղում էին։
Եվ այն, ինչ արեցին ոստիկանները, որոնց մեջ երևի թե քիչ չեն նրանք, որոնք մանկությունից լուրջ «տրավմաներ» ունեն ու հիմա ինքնահաստատման «հնարավորություն» են ստացել ոստիկանական համազգեստի տեսքով, անգամ մարդկային տարրական տրամաբանությունից է դուրս, էլ չենք խոսում օրինականության մասին: Նրանք քաշքշում էին խաղաղ ակցիայի մասնակիցներին, վայրենաբար հարվածում, որի պատճառով նույնիսկ վնասվածքներ ստացողներ եղան, բռնի ուժով բերման էին ենթարկում: Եվ սա այն դեպքում, երբ որևէ մեկը չէր ընդդիմանում կամ հակադարձ որևէ գործողություն չէր իրականացնում:

Ահա, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»: Որքան էլ ակնհայտ է այս ամենի պատճառը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու վախերը, այդուամենայնիվ, նշյալ գործելաոճին որևէ արդարացում լինել չի կարող: Հետաքրքիր է՝ երկու շաբաթից Երևանում հավաքվող եվրոպացի չինովնիկներն ինչպե՞ս են արձագանքելու այսպիսի «ժողովրդավարությանը», այն հանգամանքին, որ Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական գործիքի՝ ընդդեմ ընդդիմադիրների, որ, ըստ բազմաթիվ փորձագետների, այդ թվում՝ միջազգային, բռնաճնշումներն օրեցօր թափ են հավաքում, որ պետական ռեսուրսներն օգտագործվում են ընտրություններին ազդեցություն ունենալու համար: Նորից ծափահարելո՞ւ են՝ անտեսելով այս ամենն ու առաջնային համարելով միայն իրենց աշխարհաքաղաքական շահը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...