Որոշել են Սարիկ Մինասյանին անգործ չթողնել և նրան մի լուրջ պաշտոն տալ. «Հրապարակ»

9 Ապրիլի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել: Սակայն ինքնամխիթարանքով զբաղված ՔՊ-ականները մոռանում են, որ 2021-ի ու 2025-ի ընտրությունների միջև էական տարբերություն կա, և ամեն տարի ՔՊ-ի վարկանիշն էականորեն նվազում է, դժգոհությունները` աճում։

Գյումրիում ստացած 36 տոկոսն էլ ոչ այնքան ՔՊ-ի, որքան իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի ձայներն են, և եթե ՔՊ հին կազմից որևէ մեկն առաջադրվեր, դա էլ չէին ստանա։ Սա թերևս հասկանում են նաև ՔՊ վերնախավում, ուստի որոշել են պաշտոնից զրկված, իր կենսագրությունը ՔՊ-ի հետ կապած Սարիկ Մինասյանին անգործ չթողնել և նրան մի լուրջ պաշտոն տալ:

Խոսվում է այն մասին, որ նրան հնարավոր է նշանակեն մարզպետի պաշտոնում: Սա արվում է նաև այն հույսով, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ այդ նշանակումը ՔՊ-ի օգտին կաշխատի, և կկարողանան ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում ձայներ հավաքել»։

Նմանատիպ նյութեր

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։ Բանն...

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...