Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»

8 Հուլիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի քանի փոփոխություն կլինի: Մասնավորապես՝ խոսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին: ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման:

Խոսվում է նաեւ, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ: Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու: Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը եւս մի բանի մասին է խոսում` այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրեւ թե մեծ հաջողությունների են հասել, մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում` ինչո՞ւ են ուզում փոխել ԲՏԱ նախարարին: Թեեւ չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ, ասենք` քարոզարշավի ժամանակ դրսեւորած պասիվությունը կամ որեւէ այլ բան:

Նմանատիպ նյութեր

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...