Որ սրանք չլինեն իշխանության, կիմանաք, թե իրական թալանը երբ է եղել․ Աղվան Վարդանյան 

9 Փետրվարի, 2026

Տեսեք ով է պաշտպանում սրան: Ալիևը ամեն ինչ անում է, որ սա մնա իշխանության, որովհետև գիտի` երբ ուզենա կուլ կտա: Այս մասին Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 

«Պաշտպանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, ասում է՝ շատ ճիշտ քաղաքականություն է, մենք աջակցում ենք այդ քաղաքականությանը։ Բայց ոչ մեկ Ֆիդանին հարց չի տալիս ասի՝ դու կուզեի՞ր, որ Թուրքիայի նախագահը լիներ սուտասան, վախկոտ, սարսափելի շատ փող սիրող մարդ։ Բայց մեր հակառակորդներին պետք ա, որ Հայաստանում նման մարդիկ իշխանություն լինեն, որ Հայաստանի հետ ինչ ուզենան անեն»,- ասաց նա:

Խոսելով ընտրություններին մասնակցության կարևորության մասին Վարդանյանը նշեց, որ ինչքան շատ լինի մասնակցությունը, կբացառվի այս իշխանության վերարտադրվելը։ Պատգամավորը խոսեց նաև թիմի ծրագրերի մասին․

«Մեր ծրագրով մենք գալու ենք և առաջին երկու տարին 27 և 28 թվերին գույքահարկը 25-ական տոկոսով էժանացնելու ենք: Հիշում եք՝ չորս տարի 25-25% բարձրացրեցին, 100%-ով գույքահարկը բարձրացավ, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին: Իհարկե դա չի վերաբերվելու գերթանկարժեք դղյակներին, թանկարժեք գույքերին:

Հաջորդը ես անձամբ խոստանում եմ և ծրագրում գրելու ենք, որ Հրազդանի ձորին կից կառավարական դաչայում ոչ մի նախագահ, ոչ մի պաշտպանության նախարար, ոչ մի Ալեն Սիմոնյան, ոչ մի վարչապետ չի ապրելու։ Այդ դաչաները փակվելու են և տրվելու է մեր զինվորների վերականգնմանը «Զինվորի տուն» ծրագրին: Փակվելու է նաև Սևանի ամառանոցը, որը դառնալու է սոցիալական անապահով մարդկանց երեխաների համար կարևոր մի տեղ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել...

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...