Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

10 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ մասին չէ: Պարզապես այն տոնայնությունը, այն բառապաշարը, այն մակարդակը, որով պաշտպանվում ու քննադատություններին արձագանքում էին ՀՖՖ նախագահն ու նրա տեղակալը (էլ «պատվիրված», էլ «ծրագրավորված», էլ «նախկիններ», էլ «ալան-թալան» և այլն), որոշակի մտորումների առիթ է տալիս:

Հասկանալի է, ֆուտբոլային նշյալ երկու պաշտոնյաների հակադարձման ոճն ու լեզվամտածողությունը տիպիկ քպական է: Բայց հարցն այն է, որ քննադատություններին արձագանքելու ծայրահեղական դրսևորումներն, ընդհանրապես, բնորոշ են դառնում հասարակական- քաղաքական դաշտի ակտորների մի զգալի մասին: Իհարկե, նորմալ է, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը կարող է անդրադառնալ, արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանը, հրապարակմանը, այս կամ այն ելույթին, հարցազրույցին: Ավելին, հակառակը կարող է ընկալվել որպես աննորմալ երևույթ: Բայց ամեն ինչ մի տեսակ մոլագարության է նմանվում, երբ այդ արձագանքները հիստերիկ, տոտալ, «համակարգային», հիվանդագին բնույթ են կրում՝ առավել ևս «հիմարը դու ես» բակային տարբերակով: Տեսեք, բավական է որևէ պաշտոնյա (հանուն արդարության, բոլոր ժամանակներում պաշտոնյաների որոշ մասն ավելի հավասարակշռված է եղել այս առումով), առավել ևս՝ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն քննադատվի, ու սկսվում է իսկական փոթորիկ. մի նեղացածություն, մի հարձակում՝ բոլոր կողմնակիցներով, հատկապես «Հռոմի պապից ավելի կաթոլիկներով», իրական դեմքերով ու ֆեյքերով, հինգ րոպեն մեկ գրառումներով: Շատ ավելի վատ է, որ մեր իրականության մեջ, հատկապես քաղաքական իրականության մեջ հաճախ հաշվի չեն առնվում ոչ միայն այլոց, այլև սեփական սխալները՝ անցյալի, թե ներկայի: Բոլորը սրբեր են, անսխալական են, անթերի, ճշմարտության ակունք, իսկ ահա նրանք, որոնք իրենց «թանին թթու են ասում», այդ թվում՝ լրատվամիջոցները, դավաճաններ են, պետության ու պետականության դեմ են, մի խոսքով՝ «քըխ» են…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի...

Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց...

ԿԸՀ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն անհիմն է համարել․ Տիգրան Աբրահամյան 

  «ԵԽԽՎ-ի զեկույցով փաստացի ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին կոչ է անում, հորդորում է դադարեցնել այն քրեական ապօրինի հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ընտրություններին...

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ Հայաստանում ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խնդիրներով, որոնք կապված են եղել ինչպես արտաքին ճնշումների, այնպես էլ ընտրական համակարգի ներքին...