ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ»

31 Հունվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլեւ՝ դրսում, քանի որ Ն․ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ղեկավարները:

Կարծես թե Արթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա, ու դրանում նրանք տեսել են «փափուկ ուժի» դրսեւորում:

Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակ հպարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններին: Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից, եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն մերձիշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ»:

Մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...