Ո՞վ կնշանակվի Արմեն Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»

19 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։

Սակայն Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում եւ ասֆալտին փռած՝ բերման ենթարկել հայտնի գործարարին, որ Փաշինյանի սիրտը հովանա, ինչպես ինքն է ասում` ձեռքը շփելով կրծքավանդակին, ասի` «խվաաայ», եւ  մյուսներն էլ դաս քաղեն։ Ավելին, մեր տեղեկություններով, Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը, պարզապես հրամանը հրապարակվեց վաղ առավոտյան։

Նրա փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Աբազյանի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, որն էլ շուտով կնշանակվի` ի սարսափ ԱԱԾ համակարգի: Նա այդ մասին երազում է արդեն մի քանի տարի։ Մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր, ցուցմունք է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինիս ազատել են պաշտոնից:

Ապա ԱԱԾ-ում ուղիղ աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ` նրա աչքն ու ականջը լինելով ԱԱԾ-ում: Շատ հաճախ Փաշինյանն Աբազյանի բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել` երկիշխանություն ստեղծելով համակարգում: Ըստ որոշ լուրերի՝ նա նաեւ դատական իշխանության կուրատորի դերն է կատարում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...