Պատասխանը կարող է ձեզ չգոհացնի, կոնկրետ այսօր հաջողություն չունենք․ Աբազյանը՝ գերիների մասին 

21 Մարտի, 2025

Այո, տեղի է ունեցել անհետ կորածների հանձնաժողովների հանդիպում, ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Հարցին՝ անհետ կորածների հարցով ընթացող բանակցություններից շոշափելի արդյունքներ կա՞ն, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Ես չեմ ուզում շտապել և որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք: Ես հուսով եմ»:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձի հարցով արդյունքներին, նա ասաց. «Շոշափելի արդյունքների մասով այս պահին չեմ ուզում որևէ բան բարձրաձայնեմ։ Հիմա դուք ուզում եք այդ ցավոտ ու շատ բարդ հարցի շուրջ պատասխան ստանաք, իսկ այդ պատասխանը կարող է լինի ու ձեզ չգոհացնի, ոչ թե չգոհացնի, որ մենք հաջողություններ չունենք, այլ չգոհացնի, որովհետև կոնկրետ այսօր հաջողություն չունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի...

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս  մասին հայտարարել է նախագահ Պուտինը Բիշքեկում Մոդիի հետ հանդիպման ժամանակ։ Հնդկաստանի վարչապետը զրույցի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է...