Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը. Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի հոդվածը

29 Հուլիսի, 2025

Քաղբանտարկյալ, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հոդված է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որը հրապարակել է նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Հետևելով «խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ դեպքերի զարգացմանը, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի կամ կնախաստորագրվի Հայաստանը թշնամու ողորմածությանը հանձնող մի փաստաթուղթ, ինչը խմբագրվել և վերջնական տեսքի է բերվել Էրդողանի և Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումների ժամանակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն իշխանատենչ պատուհասի միջոցով հերթական անգամ փորձում է պարտադրել Հայաստանի վերջնական վիլաեթացումը։ Նաև ակնհայտ է, որ այդ ծրագրում գործնականում բացակայում է Իրանի և Ռուսաստանի իրական դերակատարությունը՝ Արևմուտքի որոշ կառույցների համաձայնությամբ և հովանավորչությամբ։

Փաստաթղթի ստորագրման նախապայմաններից է նաև դեռևս գործող միակ կառույցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին մանկապղծության, սրբապղծության ու բարեվարքության մեջ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ նվաստացնելն ու հասարակության մոտ վարկաբեկելը։ Թշնամին չի ներում Արցախի էթնոզտման ու Բաքվի բանտերում հայ ռազմագերիների մասին Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի հայտնի ելույթը, և ազգադավի միջոցով փորձում է պատասխանել այդ ելույթին։ Եվ ամենօրյա ռեժիմով թշնամու առաջ կռացած Հայաստանի վարչապետ կոչվածն իրականացնում է թշնամու հրահանգը։

Այդ փաստաթղթում նախատեսվում է նաև հետևյալ ծրագրի իրականացումը․ մինչև 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները որոշ իմիտացիոն պատկերներ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացման և բարելավման մասին։ Այնուհետև դրան հետևելու է ժողովրդի էմոցիայն գողացող քարոզչական շքերթ՝ խաղաղության, երկրի անվտանգության, տնտեսության հետագա զարգացման մասին խորախորհուրդ քաղաքագիտական վերլուծություններ։

Այս նենգ ու ազգադավ ծրագրի մարտավարական նպատակը հստակ է՝ հասարակության զգացմունքների վրա խաղալով՝ հիմքեր ստեղծել 2026թ․ ԱԺ ընտրություններում իշխանության վերարտադրման համար։ Իսկ եռակողմ մշակված այս ծրագիրն իրականացելուց հետո ընդամենը կես քայլ է մնում Հայաստանի վերջնական վիլաեթացմանը։

Հետևաբար, չպետք է թույլ տալ այս ծրագրի ուղեկցությամբ գնալ ԱԺ ընտրությունների։ Անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և ազգադավին հրաժարական պարտադրելու համար։

Հարգելի ընդդիմություն

Համոզված եմ, որ Հայաստանի սրընթաց հագագահավիժումը կանխելու միակ ճանապարհը մեկ միասնական օրակարգով Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելն է։ Նաև համոզված եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհն ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկուն մասնակցությամբ համապետական հանրահավաքի նախապատրաստումն ու անցկացումն է։ Հանրահավաքը պետք է զերծ լինի ժողովրդին հիասթափեցնող ավելորդ դասախոսություններից և պետք է ունենա հստակ շեշտադրում՝ ինչպես պարտադրել այդ հրաժարականը և շարունակել մինչև ծրագրի ամբողջական իրականացումը։ Փաստարկված օրինակներով հասարակությանը հստակ բացատրել, որ բոլոր այս դժբախտությունների հիմքում գործող վարչապետի մի շարք հակասահմանադրական քայլերն են և թվարկել դրանցից մի քանիսը։ (Այս թեմային որոշ մանրամասնություներով անդրադարձել եմ նաև իմ ֆեյսբուքյան էջում՝ կալանավորվելուց ընդամենը մի քանի օր առաջ):

Անհրաժեշտ է նաև քաղաքական հիմնական դերակատարների մասնակցությամբ ձևավորել 6-8 ամիս տևողությամբ ժամանակավոր կառավարություն։ Այն պետք է ունենա գործնական ծրագիր՝ վերականգնելու վստահելի հարաբերություններ ոչ միայն մեր ռազմավարական դաշնակիցների, ալև միջազգային կռույցների ու դիվանագիտական ամբիոնների հետ։

Այդ ընթացքում պետք է կարողանալ նաև վստահելի քայլերով հնարավորինս չեզոքացնել մեր ներքին կյանքում առկա հատվածային անտագոնիզմն ու անհանդուրժողականությունը և նախատեսված ժամկետում նախապատրաստել-անցկացնել ԱԺ ընտրություներ։

Կատեգորիկ չեմ այս մոտեցումներում, կարող են քննարկվել նաև այլ տարբերակներ։ Բայց հասարակության ուշադրությունը չպետք է շեղել գործնականում զրոյի հասնող, հնարավորություն չունեցող տարբերակներով։

Իսկ երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը։

Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյան

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ

28․07․2025թ․

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...