Ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

16 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման խայտառակ պատմությունը հասել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներից պարզաբանումներ են պահանջվում գործադիրի կողմից, իրականացվում են փորձաքննություններ և ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ինչպես է սնդիկը հայտնվել բնակիչների օգտագործած ջրում և ովքեր են պատասխանատու։

Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ իսկ մինչ այդ ո՞վ էր վերահսկում և ինչպե՞ս բնակիչը բացահայտեց, որ իր տան ծորակից հոսող ջրում առկա է սնդիկ։

Պաշտոնական տվյալներով էլ՝ Ծավի բնակչի ահազանգից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ջրի նմուշ են վերցրել, և լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։ Կրկնակի նմուշառում է կատարվել չորս կետից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին հաստատվել է։

Այսինքն՝ վտանգը հայտնաբերել է ոչ թե պետական վերահսկողության համակարգը, այլ բնակիչը՝ ջրում մետաղական զանգված նկատելուց հետո։ Միայն ահազանգից, ուշացած նմուշառումներից և արդյունքների հաստատումից հետո հանրությանը զգուշացվել է, որ Ծավի ծորակի ջուրը չպետք է օգտագործել։

Հետևաբար՝ ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել։

Եթե ՀՎԿԱԿ-ը իրականացնում է նմուշառում և լաբորատոր վերահսկողություն, ապա ո՞վ պետք է ապահովեր, որ նման ահազանգից հետո պետական ամբողջ համակարգն անհապաղ գործեր։

Մինչ օրս անպատիժ է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով հանրության առողջության թիվ մեկ պատասխանատուն է։

Եթե Առողջապահության նախարարության համակարգում հանրային առողջության և ՀՎԿԱԿ-ի աշխատանքների համակարգումը վերապահված է փոխնախարար Լենա Նանուշյանին, ինչո՞ւ մինչ օրս նրա պատասխանատվության հարցը չի բարձրացվել։ Անհասկանալի է։

Նույն հարցն ուղղվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, պետբյուջեից միլիոններ ստացող Սլավիկ Սարգսյանին․ եթե կառույցը վերահսկողական գործառույթներ ունի առողջապահության ոլորտում, ինչո՞ւ ահազանգից մինչև բնակչությանը պաշտոնապես զգուշացնելը տեսչության առավել ակտիվ և տեսանելի գործողություններ չեն եղել։

Եվ վերջապես՝ ինչո՞ւ մինչ օրս ՀՎԿԱԿ-ի ղեկավար Ստեփան Աթոյանը պատասխանատվության չի ենթարկվել։ Նա ստանում է միլիոնների աշխատավարձ ու պարգևավճար։

Բայց պետության պարտականությունը միայն «ջուրը մի խմեք» ասելը չէ։ Այն պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ջուրը վտանգավոր դարձավ, ինչո՞ւ վտանգը ժամանակին չհայտնաբերվեց, ո՞վ պետք է կանխեր դա և ո՞վ է պատասխան տալու։

Առավել ևս, որ սա ջրի անվտանգության շուրջ առաջին մտահոգիչ դեպքը չէ․ Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան։

Եվ կրկին նույն պատկերն է՝ ուսումնասիրություններ, նմուշառումներ, պարզաբանումներ, զեկույց վարչապետին, իսկ համակարգի պատասխանատուները շարունակում են պաշտոնավարել՝ ասես ոչինչ չի եղել։

Նիկոլ Փաշինյանից հիմա պետք է ակնկալել ոչ միայն պատճառները պարզելու հանձնարարական, այլև պատասխան պաշտոնյաների անգործության պատիժների մասով։ Ի վերջո, սա ազգային անվտանգության հարց է»։

Նմանատիպ նյութեր

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Սա մեզ համար մեծ ճանապարհային քարտեզ է Եվրամիության ներսում՝ նախապատրաստվելու և...

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և...

Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը

Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը

Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում...

Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից

Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Քննարկվել...

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը, ընդ որում` բավականին հաջող ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառով։ Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները պարզապես հետևում են Ադրբեջանի...