Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

5 Հոկտեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն, ձեռքի հորատման գործիքների միջոցով, ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ:

ՔԿ–ից yerevan.today–ին հայտնում են, որ դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:

Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա` հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը):

Նրանցից մեկը կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրը հայտնաբերվել է բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով:

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի  տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր...

Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայով է հնարավոր հասնել այս իշխանությունների հեռացմանը․ Աննա Գրիգորյան

  «Ես չեմ ուզում, որ մենք թերագնահատենք ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած այն մասերը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առանձնահատուկ դեպքը, երբ փաստացի մեկ քաղաքական ուժ դուրս է թողնվել խորհրդարանից։ Սա աննախադեպ իրադարձություն է, և պետք է...

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են խորացնել դարերով ձևավորված կապերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են խորացնել դարերով ձևավորված կապերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել զարգացնել և խորացնել դարերի ընթացքում ձևավորված մարդասիրական կապերը։ Այս մասին РИА Новости-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միներալնիե Վոդիի ներկայացուցիչ...

Անբարո նախադասություններ են հնչեցվում, որ կինն է հարձակվել ադրբեջանցու վրա․ Աննա Գրիգորյան

  «Եկեղեցու մասին քննիչ հանձնաժողովին նախ պետք է ասենք՝ մենք չենք մասնակցելու այդ հանձնաժողովների աշխատանքներին, որովհետև ինքնին հանձնաժողովը իր էության մեջ հակասահմանադրական է, ոչ թե որովհետև մենք նպատակահարմար չէինք գտնում, այլ այդ...

Պարենային անվտանգության ճգնաժամ է հասունանում. WSJ

Պարենային անվտանգության ճգնաժամ է հասունանում. WSJ

Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումները կարող են էներգետիկ ճգնաժամից վերածվել համաշխարհային պարենային ճգնաժամի՝ պարարտանյութերի մատակարարման կրճատման պատճառով։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Միջազգային առևտրի պալատի (ICC) գլխավոր...