Ծորակից հոսող ջրում սնդիկ են հայտնաբերել. Ծավի բնակիչներին հորդորել են զերծ մնալ ջրի օգտագործումից

14 Սեպտեմբերի, 2026

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:

«Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»։

Նմանատիպ նյութեր

Պետք է լինենք կոռեկտ և զգուշավոր․ Փաշինյանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությունների մասին

  «Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու հիմքեր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջինիս հակառուսական գրառմանը։ «Իրավիճակը պարզաբանման կարիք ունի։ Անհրաժեշտ է լինել հնարավորինս...

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում...

Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

  «Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է: Այդ տեքստով հնարավոր չի ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից»,- այս մասին ճեպազրույցում...

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր փլուզում է տեղի ունեցել Գաջեգործների փողոցում։ ՆԳՆ ՓԾ փոխանցմամբ՝  Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Նախնական տվյալներով՝...

ՔՊ-ականների համար ամեն ինչ նորմա՞լ է․ Արամ Վարդևանյան 

«Նախ՝ մեր հայրենակիցներին ուղղակի տեղեկացնենք, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մի բանի համար, իհարկե, անկեղծորեն վատ ենք զգում՝ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, ձեր աչքերում, ձեր ընկալումներում, մեղմ ասած, շատ է...