Վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացածներ

9 Փետրվարի, 2026

Հունվարի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։10-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհին մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում է եղել նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Թևոսյան փողոցից պարզաբանումներ կատարելու նպատակով բաժին են հրավիրել Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արարատ Յ․-ին իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Աղվան Թ․-ին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 16։10-ի սահմաններում Գուրգեն Մահարու փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, Աղվան Թ․-ի, Արարատ Յ․-ի և անհայտ անձանց միջև որի ժամանակ անհայտ անձն իր մոտ գտնվող դեռևս տեսակը չպարզված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Աղվան Թ․-ի և Արարատ Յ․-ի ուղղությամբ, պարզվել է նաև, որ  նշված վիճաբանության ժամանակ վերջիններիս պատճառվել է մարմնական վնասվածք, որից հետո նրանք նշված ավտոմեքենայով հեռացել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Թ․-ն և Արարատ Յ․-ն ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Նմանատիպ նյութեր

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...