Հարևանուհին վեճի ժամանակ կնոջ դեմքին քիմիական նյութ է լցրել

18 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ  տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի փողոցի իրենց շենքի շքամուտքում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ Երևանի բնակիչ 38-ամյա Վալենտինա Բ․-ն վիճաբանել է իր հարևանուհի՝ Մելինե Ս․-ի հետ, որի ընթացքում տարայով հեղուկ նյութ է լցրել վերջինի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ձեռնարկվում են միջոցառումներ Վալենտինա Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քննվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և աջակիցների կալանքի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն Արսեն Գևորգյանի և աջակիցների կալանքի հարցը։ Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր վաղ...

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է ներկայիս շփման գծով պատերազմը սառեցնելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել խաղաղության այնպիսի պայմանագրի, որը ռազմական գործողությունների դադարեցում է նախատեսում ռազմաճակատի ներկայիս գծով։ Նրա խոսքով՝ այս տարբերակը պատերազմը...

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...