Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ

27 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ Շիրակի փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության ծառայողները ձերբակալել են չորս անձի։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ժամը 2։18-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում...

Որևէ փաստաթղթում Սյունիքի հարց դրված չի եղել․ Դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր Խաչատրյան

«Մեղրիի հարցը որտեղի՞ց ծլեց։ Որովհետև ո՛չ նոյեմբերի 10-ի փաստաթղթում, ո՛չ օգոստոսի 8-ի փաստաթղթում, ո՛չ էլ ձեր և Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված համաձայնագրում որևէ տեղ նշված չէ, որ այդ ճանապարհն անցնում է Սյունիքի որևէ հատվածով։ Հիմա...

ՊՆ պաշտոնատար անձը և ևս 3 անձ ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու կասկածանքով

ՊՆ պաշտոնատար անձը և ևս 3 անձ ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու կասկածանքով

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:...

Հնարավո՞ր է՝ TRIPP-ը գործարկվի, բայց խաղաղության պայմանագիրը չստորագրվի․ Կարապետյանը՝ Միրզոյանին 

«Մեր պայմանագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է, ունենք նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակը և գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հնարավո՞ր է՝ TRIPP-ը գործարկվի մինչև խաղաղության պայմանագրի վերջնական...

Խոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանին

Խոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանին

Չուվաշիայի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ Միշա Գրիգորյանի «Խոր Վիրապ, Արարատ» կտավը (2024թ., 63/87), այսուհետ կցուցադրվի Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում: Նկարը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք....