Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am

11 Սեպտեմբերի, 2026

2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից։

Այս երկու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, նախաքննությունն էլ շարունակվում է։

Կա մի ուշագրավ փաստ․ դեռ մայիսին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել «Դեֆանս Հաուզինգ ինվեստ»-ՓԲԸ–ում և արձանագրել խախտումներ։ Թե հատկապես ի՞նչ խախտումներ են եղել՝ տեսչական մարմինը լռում է։ Իսկ այս լռությունից շաբաթներ անց գրանցվեց նոր պատահարը․ ընկերությունը նույնպես հրաժարվում է պատասխանել մեր գրավոր հարցումներին։

Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել է 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։ Այսինքն՝ 2023-2025 թվականներին պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 142 դեպք։

Նույն ժամանակահատվածում շինհրապարակներում տեղի ունեցած պատահարների հետևանքով մահացել է 80 մարդ։ Այս դեպքերի առնչությամբ հաճախ նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն դրանց միայն փոքր մասն է հասնում դատարան։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2023 թվականի ընթացքում «ՀՀ քրեական օրենսգրքի» 355-րդ հոդվածի  հատկանիշներով նախաձեռնվել է 246 քրեական վարույթ, 140 քրեական վարույթ կարճվել է, 10 քրեական վարույթ 10 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Խոշոր չափերով շորթման մեղադրանքներ են առաջադրվել Նարեկ Նալբանդյանին և «Սպայկայի» տնօրենին

Խոշոր չափերով շորթման մեղադրանքներ են առաջադրվել Նարեկ Նալբանդյանին և «Սպայկայի» տնօրենին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն.Ն.-ի (Նարեկ Նալբանդյան)՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազարյան) նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային...

TRIPP-ը կարող է վերածվել ռազմավարական վտանգի․ Լիլիթ Գալստյան

«Պարզունակ է և վտանգավոր TRIPP-ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։ TRIPP-ը նախևառաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե...

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, որն ավելի վաղ հանդիպել էր պետության ղեկավարի հետ։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրասենյակը հոկտեմբերի 21-ին հայտնել էր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ճեպազրույցը

  ԱԺ բակում՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ Այժմ ճեպազրույցով է հանդես գալիս խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում...