Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է

26 Հոկտեմբերի, 2026

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Գ․-ի վարած «Toyota Ipsum» մակնիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Սմբատ Պ․-ի վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ․-ն և «Ford Mustang»-ի ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի տեղակալ Մուշեղ Պետրոսյանի և ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota Ipsum»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Եսայի Մալխասյանը և Արմեն Բաբաջանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և ավագ քննիչ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներից մեկը եղել է հղի կին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Toyota Ipsum»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում՝ խմածության ամենաբարձր աստիճան։

Նմանատիպ նյութեր

Ըստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը

Ըստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքում ընտրությանը մասնակցած 13 300 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է 4 681 ձայն կամ քվեների 35,2%-ը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։...

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...