Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

24 Հոկտեմբերի, 2026

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության պաշտոնական հրավերը։ Միջամտել են մի շարք դեսպանատներ, որոնք Արցախի մշակութային համույքներին որակել են «վտանգավոր»։

Այսօր «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է Համաշխարհային փառատոնային ասոցիացիայի (WOFA) պաշտոնական գրությունը՝ Վիեննայի միջազգային փառատոնին արցախյան մշակութային համույթների մասնակցության հարցի վերաբերյալ․

«Գրության համաձայն՝ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել մեր համույթների մասնակցության հրավերը։

Առանձնապես մտահոգիչ է պաշտոնական գրության մեջ տեղ գտած այն ձևակերպումը, ըստ որի՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ենթադրաբար ներգրավված է «անջատողական գործունեության» մեջ։

Մինչդեռ պաշտոնական գրությունը չի պարունակում որևէ փաստական հիմնավորում, որը կհաստատեր նման պնդումը։

Թեև կազմակերպիչը նախապես խոստացել էր պաշտոնապես պարզաբանել, թե կոնկրետ որ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներից են ստացվել այդ մտահոգությունները, մինչ այս պահը մեզ համապատասխան տեղեկություն չի տրամադրվել։

Միաժամանակ, WOFA-ի նախագահ Զորան Ստրեժովսկին անձնական նամակագրությամբ հայտնել էր, որ, ի նշան մեզ աջակցության, պատրաստ է նույնիսկ առաջարկել չեղարկել ամբողջ փառատոնը։

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ստեղծված իրավիճակի կապակցությամբ WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել։ Նիստի արդյունքների և ընդունված որոշումների մասին կհայտնենք լրացուցիչ։

Մենք անընդունելի ենք համարում մշակութային կազմակերպության հասցեին նման լուրջ պնդումների ներկայացումը՝ առանց դրանց փաստական հիմքերը ներկայացնելու։

Ստեղծված իրավիճակը դուրս է մեկ փառատոնի շրջանակներից և առնչվում է մշակութային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցության ազատությանը»։

Նմանատիպ նյութեր

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն...

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացնում  է TRIPP-ի իրական վտանգները. «Դուք արդեն տեսաք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը կարգավորում է TRIPP-ի գործունեությունը և մանրամասներ է...