Վերցված 6 միլիարդ դոլար վարկը ո՞նց եք մսխել. Ոսկան Սարգսյան

24 Մարտի, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մսխել եք վերցված 6 միլիարդ դոլար վարկը
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ բերել, հիմա հայտարարում է, որ հատիկ առ հատիկ է ետ բերում։ Ո՞նց է ետ բերում, որ նոր, «նիկոլական ռազլիվի» օլիգարխներ է աճեցնում, Հայաստանի պետական պարտքը կրկնապատկում։ 2018-ին Հայաստանի պետական պարտքը 6,92 միլիարդ դոլար է եղել, 2024-ին՝ 12,84 միլիարդ դոլար։ Որտե՞ղ, ո՞նց եք մսխել վարկ վերցված 6 միլիարդ դոլարը, եթե անցած գրեթե 7 տարում տնտեսական մեծ ծրագրեր չեք իրականացրել, կենսաթոշակները ընդամենը 3 հազար դրամով եք բարձրացրել, հարկերն ու տուրքերը մեծապես ավելացրել եք, հարկային վարչարարությունն ուժեղացրել, տնտեսվարողների ու քաղաքացիների կաշին եք քերթում հարկային տեռորով ու տուգանքներով։ Արցախ եք հանձնել, Հայաստանի սահմանամերձ տարածքներն եք հանձնել, սակայն անձնապես հարստացել եք, Երևանում տներ եք առել, բիզնեսների տեր դարձել։ Հաջորդ իշխանությունը պետք է ձեր արած թալանը ետ բերի՝ կոպեկ առ կոպեկ»:

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...