Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

28 Հունիսի, 2026

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․
2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկությունը։ Սակայն Ադրբեջանի հետ սահմանի դեմ-դիմաց գտնվող այդ ճանապարհի նորոգումն արվեց վատ որակով։ Տեղացի վարորդներն ասում էին, որ Թումանյանի ՃՇՇՁ-ն ճանապարհի նորոգման մեջ օգտագործել է այլ տեխնոլոգիա, սկզբից ճանապարհի ծածկին ավազ, մանրահատիկ քարեր են փռել, որից հետո կատարել ասֆալտապատումը։ Սակայն լրագրողիս հետ զրույցում Թումանյանի ՃՇՇՁ տնօրեն Մուկուչ Տիտանյանը ժխտեց, որ իրենք ավտոճանապարհի վերանորոգման գործում այլ տեխնոլոգիա են կիրառել։ Միջպետական ավտոճանապահի այդ հատվածի վերանորոգումն արվեց վատ որակով, որից հետո կապալառու կազմակերպությունը այն նորից նորոգեց, սակայն այս անգամ՝ սեփական ֆինանսների հաշվին։ Հիմա կրկնակի վերանորոգված այդ ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան, որոնք ժամանակի ընթացքում ասֆալտի ծածկի քայքայման, ճանապարհի շարքից դուրս գալու պատճառ են դառնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել․ հպարտանալ պետբյուջեի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով կառուցված, վերանորոգված ճանապարհներով, սակայն շատ դեպքերում այդ ճանապարհները կառուցվում, նորոգվում են վատ որակով»:

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...