Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ

9 Նոյեմբերի, 2026

Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու նախաձեռնությունը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու անորոշ գաղափարը առաջ մղելու համար։

Դիվանագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը հանրաքվեի անցկացումն է, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտի իր կամքը՝ երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ։

«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը։

Նրա խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։

Պանկինը նշել է, որ զեկույցում ներկայացված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով։

«Դրա իրականացումը կախված կլինի նրանից, թե Հայաստանի ղեկավարությունը որքանով պատրաստ կլինի փարատել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների մտահոգությունները»,- ասել է նա։

Միաժամանակ Պանկինը հայտնել է, որ այս հարցով Մոսկվան առայժմ Երևանից կառուցողական ազդակներ չի ստացել։

 

Նմանատիպ նյութեր

Մենք չենք կարող աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը դառնալ․ Նարե Սիմոնյան 

«Նոյեմբերի 9-ի՝ 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է վեց տարի։ Այս վեց տարիների ընթացքում արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում բազմաթիվ ցավալի ու ողբերգական...

Հայերին համոզում են, որ հնարավոր է խաղաղություն, իսկ դա անհնար է․ Ալվարդ Զաքարյան

  «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի՝ ամբողջությամբ անտեսելով արցախցիների իրավունքները, վերադարձի իրավունքը, գերիների իրավունքը, Արցախում մնացած պատմամշակութային ժառանգության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար...

6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը

6 տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Մարտական գործողությունները, որոնք տևեցին 44 օր, ընդգրկեցին Արցախի մի շարք քաղաքներ և բնակավայրեր՝...