Վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն. Իվետա Տոնոյան

10 Հունիսի, 2026

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։

ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է․ Վահագն Մելիքյան

«Այն, ինչ անում են օրվա իշխանությունները՝ «կուժ, քեզ ասում եմ, կուլա՝ դու լսիր» խոսույթի տրամաբանության մեջ է մտնում, այն վախի մթնոլորտը, որ անընդհատ տարածում են ամենօրյա ռեժիմով, սա մեկ առանձին ցցուն օրինակ է, որ տեսեք, եթե այսպիսի...

«Հայաստան» խմբակցության պատգամավորները և ՀՀ-ում ՌԴ դեսպանը  հանդիպել են

«Հայաստան» խմբակցության պատգամավորները և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել են

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։ Ծավալված քննարկման ընթացքում...

Հայաստանում աճում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող մարդկանց թիվը․ Այվազյան

«Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում աճում է այն մարդկանց թիվը, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվում են քրեական հետապնդման։ Նրանց թվում է նաև պարոն Գագիկ Ծառուկյանը։ Մենք մեզ չենք վերապահում դատարանի գործառույթները։ Մենք ընդամենը...

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է․ Իվետա Տոնոյան 

  Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների աջակցության հասարակական խորհրդի առաջին ճեպազրույցի ժամանակ...

Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը չի լուծելու խցանումների հետ կապված ոչ մի խնդիր. քաղաքագետ

Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը չի լուծելու խցանումների հետ կապված ոչ մի խնդիր. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը չի լուծելու խցանումների հետ կապված ոչ մի խնդիր։ Փոխարենը, դրա հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը, ընդ որում՝ թե՛ մարզերից Երևան եկողների, թե՛ հենց...