Վերացրեք կալանքի գերակայությունը. Արամ Վարդևանյան

29 Հունվարի, 2026

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների
առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և արդարության կարևոր երաշխիք է: Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ ամենատարածված միջոցը: Անկախ նշված դիրքորոշումից հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է: Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ: Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն Դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածե;՝  Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ «ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի...