Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնվել է Նյու Յորքի բանտում. AFP

4 Հունվարի, 2026

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ օրը հայտնվել է Նյու Յորքի բանտում՝ ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից  ձերբակալվելուց և երկրից դուրս բերելուց ժամեր անց։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկիրը կանցնի ԱՄՆ արդյունավետ վերահսկողության տակ, հայտնում է AFP-ն։

ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել էր լուսաբացին իրականացված կայծակնային գրոհը, որի ընթացքում հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը, մինչ ավիացիան հարվածներ էր հասցնում Կարակասի և դրա շրջակայքի օբյեկտներին։

ԱՄՆ կառավարական ինքնաթիռը, որի մեջ էր Մադուրոն, մթնշաղից անմիջապես հետո վայրէջք է կատարել ռազմաբազայում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Նյու Յորք, որտեղ ամուսիններին պետք է մեղադրանք առաջադրեն թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության համար։

Սպիտակ տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ձեռնաշղթաներով և սանդալներով Մադուրոն՝ դաշնային գործակալների ուղեկցությամբ, անցնում է Նյու Յորքում ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենքով։ Լսվում է, թե ինչպես է Վենեսուելայի 63-ամյա նախագահն անգլերեն ասում. «Բարի գիշեր, շնորհավոր Ամանոր»։

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...