Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

2 Սեպտեմբերի, 2026

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։

Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու վերաբերյալ հարցը քննության առարկա է՝ ինչպես կարգապահական, այնպես էլ՝ քրեական վարույթների շրջանակներում։ Կարգապահական վարույթի քննությունը ԲԴԽ-ում 2025թ․ մայիսից կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը, գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ 2025 թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագիրը և կասկածներ ունեցել, որ գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ։ Այդ առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ ԿԿՀ-ն դատավորից պարզաբանում է հայցել և ստացել, սակայն պարզաբանումը կառույցին չի գոհացրել։

Ըստ ԿԿՀ-ի՝ պարզաբանումները չեն հաստատել, որ իր գույքի փոփոխությունը ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական է և արժանահավատ։ Ըստ այդմ, ԿԿՀ-ն դատավորի նկատմամբ վարույթ է հարուցել և միջնորություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Վահագն Մելիքյանին։ Բացի ԲԴԽ ներկայացված միջնորդությունից՝ կառույցը զուգահեռաբար նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել։

Արդյունքում՝ Հակակոռուպցոին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթը, իսկ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննությունը ԿԿՀ միջնորդության հիման վրա կասեցվել էր։ Նշենք, որ գործը ԲԴԽ-ում քննվում էր դռնփակ ռեժիմով։

«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ ԲԴԽ-ում գործի քննությունը դեռևս չի վերաբացվել, ըստ այդմ, գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, միևնույն ժամանակ, այս ընթացքում չի հաղթահարվել նաև Վահագն Մելիքյանի անձեռնմխելիությունը, համենայն դեպս, ԲԴԽ-ում գլխավոր դատախազությունը Մելիքյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ միջնորդություններ չի ներկայացրել։ Ի դեպ, Վահագն Մելիքյանի անունը միայն այս վարույթով չէ, որ շրջանառվել է։

Դեռ տարիներ առաջ՝ 2020թ․, երբ դատավորին էր մակագրվել Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ի աղբյուրներից ստացված տեղեկություններով հայտնել էր, որ դատավորին ԱԱԾ էին հրավիրել, ցույց տվել անձնական բնույթի տեսագրություններ և պահանջել կալանավորել Մինասյանին։

Նմանատիպ նյութեր

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...