Հավատքն այսօր ևս ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառ

18 Սեպտեմբերի, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին: Հայտնում են Մայր Աթոռից:
Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։
«Ամրոց» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ տիար Մանուկ Հերգնյանը Նորին Սրբությանը ներկայացրեց սեպտեմբերի 18–19-ին Հաղարծնի վանական համալիրում անցկացվելիք համաժողովի մասնակիցներին՝ հավելելով, որ տարբեր երկրներ և մասնագիտական ոլորտներ ներկայացնող գործիչները համախմբվել են՝ քրիստոնեական հավատքի լույսի ներքո քննարկելու ժամանակակից մարտահրավերները և որոնելու դրանց հաղթահարման ուղիները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին՝ ողջունելով նման համաժողովի անցկացումը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունեցող Հայաստանում։
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։
Նորին Սրբության խոսքով՝ Քրիստոսի լուսավոր պատգամներին հավատարիմ հայ ժողովուրդը ոգու արիությամբ դիմագրավել է պատմության ընթացքում իրեն բաժին հասած ծանրագույն փորձությունները՝ կերտելով հարուստ մշակույթ և սերունդներին ավանդելով հոգևոր ու ազգային անանց արժեքներ։ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հավատքն այսօր ևս ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին՝ կարևորելով արդի աշխարհում գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց քրիստոնեական արժեքների ամրապնդման և մարդու հոգևոր ու բարոյական աճի հրամայականը, որպեսզի գիտության նվաճումները ծառայեն անհատի և հասարակության բարօրությանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ քննարկումները կնպաստեն քրիստոնեական արժեքների տարածմանը և հանրային կյանքում դրանց կենսագործմանը։

Նմանատիպ նյութեր

Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից...

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-23-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ...

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ Երեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին,...

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին». Փաշինյանը՝ Գերմանիայում

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին». Փաշինյանը՝ Գերմանիայում

Նարեկ Կարապետյանն արձագանքել է․ «Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին» Փաշինյանի հայտարարությանը։ «Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին: Երեկ. Գերմանական հանրային հեռուստատեսությունը նշել է . «51-ամյա նախկին լրագրողը Ադրբեջանին լայնածավալ...

Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»

Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր մասնակցությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական այցին, իսկ քննադատություններին պատասխանում է ոչ թե Արցախի...