2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։
Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք։ Անցած ամիս Հայաստանից ներմուծում չի եղել։





