Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման հնարավորության մասին պնդումները հիմնազուրկ են. Բաղայի

23 Փետրվարի, 2026

Իրանն այժմ նախագիծ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ, սակայն չի հաստատում տեղեկությունն ատոմի շուրջ ժամանակավոր գործարքի կնքման հնարավորության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում», — ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև սպեկուլյացիա է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ տարբեր տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման հնարավորության մասին պնդումները հիմնազուրկ են։

Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը։ Արաղչին բանակցություններն անվանել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնց հիման վրա նրանք աշխատելու են գործարքի շուրջ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում, հայտնել է օմանյան կողմը, որը հանդես է գալիս որպես միջնորդ բանակցություններում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի...

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։ Որոշման ամբողջական տարբերակը՝...

Գագիկ Ծառուկյանին առնչվող  գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է, քննչական կոմիտեից հայտնել են ԶԼՄ-ներին: Ավելի վաղ հայտնել ենք՝ դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Ըստ...

Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան

Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման...

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում...