Վաշինգտոնը վաղուց է հետախուզական տվյալներով կիսվում Կիևի հետ. Պեսկով

2 Հոկտեմբերի, 2025

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային  հետախուզական տվյալներ են փոխանցում մշտական ռեժիմով, օնլայն ռեժիմով, սա նորույթ չէ», հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Աղբյուրները Wall Street Journal-ին և Reuters-ին հայտնել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ հետախուզական տվյալներ, որոնք թույլ կտան նրան հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին առաջարկել է նմանատիպ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Վաշինգտոնը վաղուց է հետախուզական տվյալներով կիսվում Կիևի հետ, սակայն, ինչպես նշում է Wall Street Journal-ը, Ուկրաինայի համար կարող է ավելի հեշտ դառնալ հատկապես նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին և էլեկտրակայաններին հարվածելը։ Սա վերաբերում է Ռուսաստանի խորքում հեռահար զենքի կիրառմամբ հարվածներին, որոնք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր Թրամփից անցյալ շաբաթ։

Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Ուկրաինային «Tomahawk» հեռահար հրթիռներ մատակարարելու դեպքում, կարճ ասել է՝ «Համապատասխան կերպով»։

 

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...