ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերսկսի Իրանի ուղղությամբ հարվածները, եթե իրեն չգոհացնի այն, թե ինչպես է Թեհրանը կատարում համաձայնագրի պահանջները։
«Սա ընդամենը փոխըմբռնման հուշագիր է… Եթե այն ինձ դուր չգա, կամ եթե նրանք իրենց պատշաճ չպահեն, մենք անմիջապես կվերադառնանք նրանց գլխին ուղղակիորեն ռումբեր տեղալու պլանին»,- ասել է Թրամփը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։




