Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բաց է քննարկումների համար և բոլորը ազատորեն այնտեղ կարող են արտահայտել և արտահայտում են իրենց դիրքորոշումը։ Այս մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանին հակադարձելու պատճառով։
«Պարոն ՍԻմիդյանը ինքը կմեկնաբանի կամ գուցե առիթ ունեցել է մեկնաբանելու աշխատանքից իր ազատումը կամ հրաժարականը։ Սրա մասով ես մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։




