Վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ «Հրապարակ»

17 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ 4 օր է՝ Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել Վեհափառի եւ եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս լռությունը թվացյալ է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով:

Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները՝ հատկապես այս օրերին, իրեն չեն ներվի, ուստի սպասում են՝ ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը․ երեկ կլոր-սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեւորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։

Հունիսի 16-22-ն էլ Մայր Աթոռը նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով հավատացյալների երկրպագության համար Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներն են դուրս բերվելու: Շաբաթն ավարտվելու է հունիսի 22-ին մայր տաճարում Սուրբ պատարագով, որի ավարտին կհնչի մաղթանք «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան

Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը գրել է. «Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից ոը հետևություներն ինքներդ արեք։ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի...

Հարյուր հազարավոր անհամաձայն մարդկանց հնարավոր չէ ո՛չ բանտերը լցնել, ո՛չ էլ վախեցնել. Արման Աբովյան

Հարյուր հազարավոր անհամաձայն մարդկանց հնարավոր չէ ո՛չ բանտերը լցնել, ո՛չ էլ վախեցնել. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Հայաստանում ընտրությունների պաշտոնական ավարտից հետո իրավիճակը կվերադառնա հանգիստ և բնականոն հուն, կամ ընդդիմությունը մի փոքր կաղմկի ու ամեն ինչ կանցնի, ապա դուք խորապես...

Հայաստանը կամավոր կերպով զիջում է իր թվային ինքնիշխանությունը. Տիգրան Քոչարյան

Հայաստանը կամավոր կերպով զիջում է իր թվային ինքնիշխանությունը. Տիգրան Քոչարյան

Հայկական կողմը, ադրբեջանական հեռահաղորդակցական օպերատորի հետ Հայաստանի միջազգային ինտերնետային կապն Ադրբեջանի տարածքով ապահովելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրելով, կամավոր կերպով զիջում է իր թվային ինքնիշխանությունը։ Այս կարծիքը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում...

Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան

Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ երկու դատավորներ չեն մասնակցելու գործի քննությանը՝ նրանց անաչառության վերաբերյալ առաջացած կասկածների պատճառով։ Սա ինքնին կարևոր փաստ է, որովհետև նշանակում է՝...