Վահե Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար. Հրանտ Բագրատյան

3 Օգոստոսի, 2025

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․

«Պետական բյուջեից Ջ. Լոպեսին 6 մլն դոլար տրամադրելը Երևանում ելույթ ունենալու համար հակասահմանադրական է. պետությունը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, քանզի դա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Առավել ևս, որ համերգի տոմսեր էլ են վաճառվում. այն է, գործ ունենք մասնակի տնտհաշվարկի հետ. փողը հիմնականում պատկանում է ամբողջ հասարակությանը, իսկ համերգին մասնակցում են շաաաատ սահմանափակ թվով քաղաքացիներ։ Այս գործով պետք է զբաղվեն դատախազությունը, հակակոռուպցիոն մարմինները։ ԿԳՄՍ նախարար Ժ.Անդրեասյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ հիմնավորումներով է ընտրել Լոպեսին, իսկ ֆինանսների նախարար Վ.Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար»։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...