Վաղարշապատում խանութներ են թալանել

1 Հոկտեմբերի, 2025

Սեպտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երկու տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ:

«Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին, գնումներ կատարելու պատրվակով, մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ և հափշտակել մոտ 150 հազար դրամի ապրանք, իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել էին արդեն Էջմիածնի Բաղրամյան փողոցի սուպերմարկետ և նույն կերպ հափշտակել 50 հազար դրամի ապրանք:

Սեպտեմբերի 18-ին` ժամը 8.30-ին, երևանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվեց Նորքի իր տանը, իսկ Նոր Նորքի բնակիչ 45-ամյա տղամարդը` ժամը 9:25-ին` մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում: Կազմված փաստաթղթերի հետ երկուսն էլ ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հետագա միջոցառումներով բացահայտվել են նաև նրանց կատարած այլ հափշտակություններ` դարձյալ Էջմիածնում, մասնավորապես՝ հափշտակել էին մի քանի հարյուր հազար դրամի էլեկտրական գործիքներ ու դետալներ:

Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Աստծո կամքով, այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին...

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ–ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն...

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի...

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի...

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունները հանդիպում են անցկացրել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը քննարկելու համար, որն...