Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են․ թարմացվող

16 Նոյեմբերի, 2025

20:31

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։

Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և Քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։

20:20

20:00-ի դրությամբ` ընտրությանը մասնակցել է Վաղարշապատի 31.547 ընտրող, հայտնում է «Հայաքվե»-ն:

19:10

ԿԸՀ-ն հոսանքազրկումը այսպես է մեկնաբանում.

Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է։

Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ։

18:55

Yerevan.Today-ի լրագրողը հայտնում է, որ Էջմիածնի մեծ մասը հոսանքազրկվել է:

14/08 տեղամասը հոսանքազրկվել է, հայտնում է «Հայաքվե»-ն:

Էջմիածնում 14/08 եւ14/13 տեղամասային կենտրոններում լույսերն անջատվեցին, գրել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը:

18:31

«Հայաքվե» նախաձեռնությունը արձանագրել է, որ 14/10 տեղամասի հարևանությամբ ՔՊ-ի շտաբն է:

17։57

16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․
• 14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։
• 14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։
• 14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի շրջիկ խմբերը դիտորդություն են իրականացնում Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում։

17։25

«17:00-ի դրությամբ` Վաղարշապատում մասնակցության ընդհանուր թիվն է 25.374 կամ ընտրողների ընդհանուր թվի 36.3 տոկոսը»,- «ՀայաՔվե» դիտորդական առաքելություն

16։34

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները  ցուցակների անճշտություն, քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում են արձանագրել 14/16 ընտրատեղամասում։

Yerevan.Today-ին հայտնեցին, որ 14/29 ընտրատեղամասի մոտ՝ Արգիշտի Մեխակյանի գյուղում մի մասում ոստիկաններ են կուտակվել, մի մասում՝ քաղաքացիներ։

16:16

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 51 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 45 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 17 զանգեր։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 10 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 52 քաղաքացու։

16։08

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է կրկնակի քվեարկության դեպք 14/46 տեղամասում:

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները արձանագրել են, որ 14/10 տեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցելը այդպես էլ չարձանագրվեց հանձնաժողովի կողմից։

15։54

Yerevan.Today-ին հայտնեցին, որ Վաղարշապատի թիվ 3՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Թերմինե Մանուկյանը փակ խմբում աշխատակիցներին «խնդրել է» մինչև ժամը 2-ը գնալ ընտրության և իրեն տեղյակ պահել

15:40

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/47-ում

15:35

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները արձանագրել են, որ 14/5 տեղամասում ընտրացուցակներում առկա են անճշտություններ. մահացած եւ համայնքում չբնակվող անձանց տվյալները հայտնվել են ընտրացուցակում։

15:30

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/17 տեղամասում մի ընտրողն ուղղորդում է մյուսին, 14/10 տեղամասում էլ քաղաքացու փոխարեն արդեն ընտրել են

15:21

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտում 14/46-ում և  բաց քվեարկություն 14/16-ում։

15։09

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/36 տեղամասում քաղաքացու փոխարեն ընտրացուցակում ստորագրել են

14:57

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները արձանագրել են, որ քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է 14/15 տեղամասում։ Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև բաց քվեարկություն/ուղղորդում։

14։55

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 14։00-ի դրությամբ ներկայացնում է արձանագրած խախտումները.
✅14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը եւ վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու,
✅14/15 Ուղղորդման երկու դեպք,
✅14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,
✅14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,
✅14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,
✅14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։
‼️ Միաժամանակ արձանագրում ենք, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները։

14:53

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտում 14/47 տեղամասում

14:51

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/23 տեղամասում քվեատուփի մոտ նստած անձը ոչ թե հանձնաժողովի անդամ է, այլ վստահված անձ:

14:39

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/17 տեղամասում:

14։36

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության նախնական տվյալներով` Վաղարշապատում 14:00-ի դրությամբ մասնակցության ընդհանուր թիվը 15.866 է:

14:35

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/47 տեղամասում։

14։25

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/38 տեղամասում ընտրողի փոխարեն ընտրացուցակում այլ անձ է ստորագրել, 14/17 տեղամասում էլ կուտակումներ են։

14։04

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 13։00-ի դրությամբ
—————-
  •  14/23 Քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել։
  • 14/14 Կուտակում տեղամասում։
  • 14/13 Կոնկրետ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու ուղղորդում։ Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։ Ահազանգել է քաղաքացին, ում հասցեում հայտաբերվել է անձի տվյալները՝ որպես ընտրողի։
  • 14/9 Կուտակում տեղամասում։ Նույն ընտրատեղամասում մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։ Արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։
  • 14/15 Բաց քվեարկության դեպքի արձանագրում։
  • 14/2 Կուտակում տեղամասում քվեատուփի մոտ։
  • 14/46 Կուտակում տեղամասում։ Այդ թվում՝ երկու ընտրող միաժամանակ նույն քվեախցիկում ընտրություն են իրականացնում։
  • 14/20 Մեկ անձը օգնել է մեկից ավելի ընտրողների ընտրություն իրականացնել։

14։03

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/41 տեղամասում նույն հեռավորության վրա առկա մի պաստառը հեռացնել են տալիս, ՔՊ թեկնածուինը` ոչ։

13:58

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ ՔՊ թեկնածուի քարոզչանյութ է փակցված 14/41 տեղամասից 50 մետրից պակաս հեռավորությամբ։ Նաև արձանագրվել է բաց քվեարկության դեպք 14/38 տեղամասում։

13։44

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը: Քվեախցիկում ընտրողը երեխայի հետ էր։

13։41

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները արձանագրել են բաց քվեարկություն 14/15 տեղամասում

13:36

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը բաց քվեարկության դեպք է արձանագրել 14/45 տեղամասում։

13:35

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել են:

13։33

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/10 տեղամասի հարևանությամբ փակցված է ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը։

13։26

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է կուտակումներ 14/04 տեղամասում։

13։15

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է կուտակումներ 14/47 տեղամասում։

13:04

«Թաթոյան» հիմնադրամը արձանագրել է բաց քվեարկություն 14/9 տեղամասում։

13:00

«Թաթոյան» հիմնադրամը արձանագրել է, որ 14/20 տեղամասում նույն անձը երկու անգամ օգնել է ընտրողներին ընտրություն կատարել։ Արձանագրվել են նաև կուտակումներ 14/14, 14/2, 14/46 ընտրատեղամասերում։

12:55

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկություն 14/24 տեղամասում։

Առերևույթ խախտումներ են արձանագրել նաև «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները 14/20 և 14/3 տեղամասերում։

12:50

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը կուտակումներ է արձանագրել 14/04 տեղամասում:

12:46

Կոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում, Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում. «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները խախտումներ են արձանագրել Վաղարշապատում:

12։44

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը կուտակումներ է արձանագրել 14/16 և 14/28 տեղամասերում։

12։29

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 12։00-ի դրությամբ

14/20 Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։
14/2 Կուտակում քվեատուփի մոտ։
14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։
14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։
Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։
14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։
14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։

12։28

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 23 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 18 անձ։

12:21

Վաղարշապատ համայնքի որոշ տեղամասային կենտրոններում քաղաքացիներն ահազանգել են, որ իրենց բնակելի հասցեներում անծանոթ մարդիկ են գրանցված։ Ահազանգերն արձանագրվել են, քաղաքացիներն ուղորդվել են Ոստիկանություն, գրել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը:

12:20

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/22-ում:

12:15

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/45-ում, ինչպես նաև կուտակումներ 14/17 տեղամասում:

12:01

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանից քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ կամ 7.56 %-ը։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1 %-ը։

12:00

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/24 տեղամասում

11։56

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի:

11։52

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք 14/17 տեղամասում

11:44

Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը. «Թաթոյան» հիմնադրամի դիտորդ, 14/20 ընտրատեղամաս։

11։42

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ կուտակումներ են նաև 14/29 տեղամասի դիմաց:

11:37

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/28 տեղամասի դիմաց կուտակումներ են:

11:30

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 11։00-ի դրությամբ
——————
14/1 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
14/07 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
14/07 Սարքի արտահանած կտրոնի թիվը և մատյանի թիվը չեն համապատասխանում, այնուամենայնիվ թույլատրվեց ընտրել
14/13 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ Ըստ հանձնաժողովի անդամի բացատրության՝ առանձին չեն հաշվել յուրաքանչյուր խմբաքանակը։

11։25

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 4/36 տեղամասում քվեախցիկների կողքին պատի փոխարեն պոլիէթիլենային ծածկ է:

11:18

Մահացած և անծանոթ մարդկանց տվյալներ ընտրողների հասցեներում. 14/13 ընտրատեղամաս

14/13 ընտրատեղամասում «Թաթոյան» հիմնադրամի դիտորդներն արձանագրել են, որ ընտրողի հասցեում գրանցված է մահացած անձ, իսկ մեկ այլ դեպքում՝ ընտրողի հասցեում գրանցված է անծանոթ ընտրող։

11:15

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում։

11։08

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/04 տեղամասում կուտակումներ են:

Կուտակումներ են արձանագրվել նաև 14/20 ընտրատեղամասում, հանձնաժողովի նախագահը ոստիկաններին կանչեց։

10։50

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ 14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել։

14/37 տեղամասում քաղաքացին, որն արդեն իսկ ընտրել էր, մոտեցել է երկրորդ անգամ՝ այլ քաղաքացու հետ` պնդելով, որ եկել է օգնելու:

———————————————

10:30

Թաթոյան հիմնադրամը մի շարք խախտումներ է արձանագրել․

14/37 Վստահված անձի՝ առանց անձը հաստատող փաստաթղթի գրանցում:
14/37 Մեկ անձի կողմից երկու ընտրողի ուղեկցում ընտրատեղամասում:
14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները:
14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը:
14/21 Մեկ անձի չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը, ենթադրաբար գրանցում չունենալու պատճառաբանությամբ։
14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը։
14/38 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

——————————————

10:00

Վաղարշապատ համայնքի Գեղակերտ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է։

—————————————————

09:40

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, հանձնաժողովի անդամները վերականգնում են դրա ամբողջականությունը:

Բացի այդ Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են, որտեղից «Հայաքվեն» տեսանյութ է հրապարակել։

_____________________________

09։00

«ՀայաՔվե»-ն արձանագրել է, որ Վաղարշապատի 14/11 տեղամասից 50 մետրից պակաս հեռավորությամբ փակցված են նախընտրական քարոզչանյութեր, ինչն ընտրախախտում է:

Բաց քվեարկության դեպք է արձանագրվել Վաղարշապատի 14/47 տեղամասում։

Ընտրատեղամաս 14/21-ի առաջ ՔՊ թեկնածուի պաստառներն են։

—————————————————

08։30

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը Վաղարշապատում մի շարք խախտումներ է արձանագրել։

«14/1 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դռներ կան՝ թվացյալ չպլոմբված։

14/6 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կան դռներ: Թեև դեպի քվեախուց հետևից տանող ճանապարհը փակված է կտորով, բայց դա հեշտ հաղթահարելի խոչընդոտ է:

14/12 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կա չպլոմբված դուռ:

14/19 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևի պատուհանները շատ կարճ են փակված սպիտակ թղթով: Դրսից հնարավոր է ծանոթանալ ընտրողի քվեարկությանը:

14/24 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններ են, որտեղից տեսանելի են քվեախցերը խախտել քվեարկողի գաղտնիությունը:

14/25 տեղամասային կենտրոնի քվեախցիկների հետևում կա չպլոմբված դուռ:

14/45 տեղամասային կենտրոնի խցիկներից մեկի հենց կողքին առկա է աշխատող ցայտաղբյուր:

Ընտրողների ընտրական իրավունքի գաղտնիության ապահովման նպատակով՝ 16.11.25 թ. ժամը 08:00-20:00-ն ցայտաղբյուրն անհրաեշտ է անջատել, քանի որ դրանից ջուր խմելու պատրվակով անձինք կարող են մոտենալ այդ պահին քվեարկող ընտրողին՝ փորձելով խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողներին:

14/27 տեղամասային կենտրոնի տեսախցիկը նոյեմբերի 16-ի 00:33-ի դրությամբ չի հեռարձակում:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:

Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Ի դեպ՝ մի շարք տեղամասերում քվեաթերթիկները տեղադրված չէին չհրկիզվող պահարանում: Սա համարվում էր խախտում, մինչ՝ 2022 թվականի հունիսի 30-ը, երբ «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժովովի որոշման մեջ փոփոխություն կատարվեց՝ հանելով քվեաթերթիկը պահպանվող առարկաների ցանկից»,-նշված է ՊԶՄԿ տարածած հաղորդագրության  մեջ։

—————————————————

08։00

Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են, բոլոր ընտրատեղամասերը ժամը 08։00-ին բացվեցին։

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

Նմանատիպ նյութեր

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...