Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

31 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին աղմկահարույց իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանում գործարար համայնքը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Օրերս քրեական հետապնդում է հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի այս խոշոր տնտեսվարողների և գործատուների դեմ իրավական ընթացակարգեր են նախաձեռնվել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա։ Երբ նման մակարդակի ընկերությունների ճակատագիրը դրվում է կասկածի տակ նմանատիպ հիմքերով, դա ոչ թե լոկալ իրավական վեճ է, այլ լուրջ ազդանշան ողջ բիզնես միջավայրին։

Սա, ցավոք, եզակի դեպք չէ, այլ Հայաստանում արդեն ձևավորված մտահոգիչ պրակտիկայի հերթական դրսևորումը։ Ավելի վաղ նմանատիպ ճնշումների և իրավական գործընթացների կենտրոնում էր հայտնվել խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին պատկանող ակտիվների շուրջ ստեղծված իրավիճակը փորձագետները գնահատեցին որպես սեփականության անձեռնմխելիության սկզբունքի խախտում և խոշոր բիզնեսի վերաբաշխման փորձ։ Հայաստանում անընդհատ կրկնվում է նույն խնդիրը. իշխանափոխություններից կամ քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո խոշոր կապիտալը հայտնվում է պետական ապարատի ու իրավապահ համակարգի «նշանառության» տակ։

Այս պրակտիկայի հիմքում հաճախ ընկած է կարճաժամկետ քաղաքական կամ պոպուլիստական շահը։ Հանրային հաճոյախոսության, մի քանի ավել «լայք» կորզելու կամ «արտոնյալների դեմ պայքարի» իմիտացիա ստեղծելու համար պետական ապարատն ու տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են բիզնեսի դեմ։ Գործարարին նախքան դատարանի վերջնական վճիռը հանրության աչքում «օրինազանց» ներկայացնելն ու նրա դեմ վարչական գործիքակազմ կիրառելը դարձել է սովորական մեթոդ։ Սակայն այսրոպեական քաղաքական դիվիդենտները վճարվում են երկրի ռազմավարական ապագայի հաշվին։

Տնտեսական տեսանկյունից նման վարքագիծն ունի կործանարար հետևանքներ։ Պետության կողմից իրականացվող անկանխատեսելի քայլերի հետևանքով աստիճանաբար քանդվում է վստահությունը սեփական պետության և նրա իրավական համակարգի նկատմամբ։ Խոշոր բիզնես միջավայրը դառնում է տագնապային ու անկայուն։ Ո՛չ տեղական, ո՛չ էլ առավել ևս օտարերկրյա ներդրողը պատրաստ չէ կապիտալ տեղադրել մի միջավայրում, որտեղ տնտեսական հաջողությունը կամ սեփականության անվտանգությունը կախված են քաղաքական քմահաճույքներից կամ անհիմն ցուցմունքներից։

Եթե այս միտումը շարունակվի, Հայաստանում ուղղակի մարդ չի մնա, որը ցանկություն կամ համարձակություն կունենա խոշոր, երկարաժամկետ ու ռազմավարական նախագծեր իրականացնել։ Տեղական կապիտալը պարզապես կհոսի դեպի ավելի կանխատեսելի ու պաշտպանված իրավազորություններ, իսկ երկիրը կկորցնի աշխատատեղեր, հարկային մուտքեր և տնտեսական աճի հնարավորություն։ Երբ պետությունը դադարում է լինել բիզնեսի երաշխավորն ու դառնում է նրա հիմնական սպառնալիքը, տուժում է ոչ թե առանձին վերցրած գործարարը, այլ ողջ հասարակությունն ու պետությունը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով...

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է...

Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը. «Հրապարակ»

Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում,...

Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության վարչության նիստ, եւ Արա Աբրահամյանը ներկայացրել է նոր տեղակալին՝ առաջին փոխնախագահ Վահե Սամվելի Պետրոսյանին։ Նա Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է, նահանգապետի ու...