TRIPP-ը ունի ներուժ՝ ԱՄՆ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության. միջազգայնագետ

3 Փետրվարի, 2026

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են հաշված օրեր։ Այս այցը մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։ Սա բնական տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն է, որի տվյալ փուլում առավելությունը ԱՄՆ-ի կողմն է։

Հարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում է։ Այդուհանդերձ, սա չեմ դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի հաղթանակ, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են եղել ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։

Իմ գնահատմամբ՝ TRIPP-ը այս փուլում դեռևս ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում, սակայն այն ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության, մի բան, որը երբևէ գոյություն չի ունեցել։

Ի դեպ, Իրանի նկատմամբ հարված չկիրառելու հարցում (գոնե մինչ այս պահը) դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ նման քայլը կարող էր բացասական ազդեցություն ունենալ TRIPP-ի կյանքի կոչման կամ դրա ժամկետների վրա։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...