TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026

Ես կփորձեմ նոր ձևակերպում տալ TRIPP-ի ծրագրի համար․ դա հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երևի ամենից ճիշտ ձևակերպումը սա է։ Այս ֆորմատով հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես։ Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ դարձավ կիսակողմ, կիսակողմ 20 քանի տոկոսանոց։ Ընդհանրապես տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն, մեկը աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում և երկրորդը՝ տնտեսական գործոն: Հիմա ԱՄՆ-ին տալը այդ բաժնեմասը և ազդեցությունը, նշանակում է, որ աշխարհական գործոնը զրոյացվել է: Իսկ այդ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է նաև տնտեսականն է գրեթե զրոյացվել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...

Այս կալանքը ոչ թե իրավական, այլ վրեժխնդրության հարց է․ Քրիստինե Վարդանյան

  «Արդեն մեկ ամիս է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ ապօրինի կալանավորված է։ Այս ասուլիսները նրա համար են, որ գործի զարգացումների մասին տեղեկացնենք և ներկայացնենք այն հիմքերը, որոնք ցույց են տալիս, որ այս կալանքը կապ...