Տպավորություն է, թե Արցախը հանձնվել է, որովհետև կուսակրոնները խախտել են ուխտը․ Արշակ սրբազան

16 Հունիսի, 2025

«Խոր ափսոսանք եմ հայտնում, որ այս օրերին, երբ մեր երկիրը աղետալի պատերազմի հետևանքները չի հաղթահարել, շարունակում է դիմակայել ծանրագույն փորձությունների, երբ տարածաշրջանում ուղղակի ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ, ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ներազգային կյանքում քայքայում և հիմնախնդիրներ է առաջացնում»,-  «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պամաններում եկեղեցու դեմ իշխանութունների նախաձեռնած արշավի համար։ Սա իրապես խիստ ցավալի է։ Սա խոսում է մի իրողության մասին՝ Հայաստանի իշխանությունները, գործադիր իշխանութան ղեկավարի գլխավորությամբ, լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաջքելությունը և ուղղակիորեն փորձում են իրեն անմիջական պարտականութունները կատարելու փոխարեն արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։

Ակնայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում այս արշավը։ Պատահական չի կարելի համարել այն համընկնումները թիրախների ընտրության մեջ, որ կատարում է իշխանությունը, համընկնումները ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած առաջահերթությունների հետ։ Սրանք պատահական չեն»,-ասաց Արշակ սրբազանը։ Ապա հավելեց․ «Խելամիտ բանավեճերի ժամանակը կարծեք թե անցել է։ Իշխանության ներկայացուցիչների և երկրի ղեկավարի բառապաշարը, հռետորանաբությունը, օգտագործած բառերը այլևս ընտրություն չեն թողնում, որպեսզի դրան տրվի իրավական գնահատական։ Իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնել այսպես համախմբված, որպեսզի նաև իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որն ի վիճակի է այդպիսի բառապաշար ու խոսույթ օգտագործել որևէ անձի նկատմամբ»։

Մանրամասները տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...