Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

25 Հուլիսի, 2025

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նահանագապետարանի հիմնավորման մեջ նշվել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակույթի և բնության փառատոնին և միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրոշը։ Դա ներկայացվել է որպես միջոցառման սահմանված նպատակներից շեղում։

Բացի այդ նահանգապետարանն «ահաբեկչության քարոզչության» համար արգելել է նաև երկու ոչ հայկական խմբի մասնակցությունը փառատոնին։ Խմբերին միայն վերջին պահին է զգուշացվել, որ արգելվում է նրանց ելույթը։

Ծագումով զազա թուրք երաժիշտ Միքայիլ Արլանն անդրադարձել է կատարվածին ու նշել, որ հայաստանյան խումբը արգելքով պայմանավորված ստիպված է եղել վերադառնալ Վանից։ Նա նշել է, որ խումբը  վերադառնալիս կատարել է քուրդ հայտնի երաժիշտ Ռենչբեր Էզիզի կատարումներից։ Ըստ Արլանի՝ նահանգապետարանը կրկին խոչընդոտել է լեզուների, մշակույթների և ժողովուրդների միահյուսմանը:

«Բայց մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել մեր հին հարևանների, մեր եղբայր ժողովրդի՝ հայերի հետ, որոնք ավելի քան մեկ դար արմատախիլ են եղել: Ո՛չ ճնշումները, ո՛չ էլ արգելքները չեն կարող խոչընդոտել բարեկամության և վստահության կամուրջների կառուցմանը»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...