Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ

23 Մարտի, 2025

Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Դիտարկենք բողոքի դուրս եկածների կազմը: Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր մեզ համար: Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է (օրինաչափորեն): Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից: Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանիշը` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստը: Սա ևս մեկ վկայությունն է նրա, որ Թուրքիայի հասարակությունում (իսլամական) ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով», — նշել է թյուրքագետը:

Նշենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիները շարունակվում են արդեն 4 օր. պատճառը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է: Նա համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ ապօրինի ներթափանցած և հայ կնոջ վրա կրակած, երեք երեխայի պատանդառած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ...

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Այսօր մենք, ի...

Մեծ ամոթով ենք այստեղ․ ադրբեջանցուն հնարավոր է՝ հանձնեն « որպես բարի կամք»․ Տարոն Մանուկյան

  «Մենք՝ որպես երիտասարդներ, մեծ ամոթով ենք այսօր այստեղ կանգնած, որովհետև եկել ենք ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելու, որ հայոց երկրի՝ Սյունիքի սահմանը խախտած ադրբեջանցուն, ով իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չհանձնեն...

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին...