Թուրքիան Հայաստանի նկատմամբ կիրառելու է ոչ թե «փափուկ ուժ», այլ «սուր ուժ». Արա Պողոսյան

19 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողսյանը  գրում է․ «Շատերին թվում է, թե Թուրքիան Հայաստանի նկատմամբ առավելագույնը կիրառելու է «փափուկ ուժ» (soft power), այսինքն` մարդկանց սրտերը գրավելու միջոցով է իր ազդեցությունը հաստատելու Հայաստանում։

Հիմա առավել քան վստահ եմ, որ նրանք կիրառելու են ոչ թե «փափուկ ուժ» (soft power), այլ «սուր ուժ» (Sharp power), այսինքն` ակտիվ քայքայիչ տեղեկատվական, կրթական, բիզնես գործունեության միջոցով քայքայել երկրի դիմադրողականությունը և ձեռք բերել տոտալ վերահսկողության միջոցներ` լոգիստիկ փոխկապակցվածության, էներգետիկ փոխկապակցվածության, պարենային և ռեսուրսների փոխկապակցվածության միջոցով։

Նույնիսկ ճանապարհների ապաշրջափակումը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իսկ փորձում են դարձնել Հայաստանին ճնշման գործիք, իսկ ապագայում` «սուր ուժի» (sharp power) կարեւորագույն բաղադրիչ։
Հենց սկսեցի ուսումնասիրել «սուր ուժը» (Sharp power) միանգամից դրա դասական օրինակը նետվեց հրապարակ։

ԵՒ սա այն դեպքերից է, երբ համաձայն եմ «սուր ուժի» (Sharp Power) մասին Քրիստոֆեր Ուալքերի և Ջեսսիկա Լյուդվիգի բնորոշմանը. «սուր ուժը» (Sharp Power) արտահայտվում է մանիպուլյացիայի, տեղեկատվության ձևախեղման և հասարակության մեջ հակասական տրամադրություններ գեներացնելու միջոցով։

Սրա նպատակը հասարակության պառակտումն է, ինչը կհանգեցնի սեփական ուժերի նկատմամբ թերահավատության և արտաքին ագրեսիվ ազդակներին դիմադրելու կամքի բացակայության»։

Նմանատիպ նյութեր

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...